00:00:00

Երևանյան գարեջրատներից մեկի սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

19:48, 11 մայիս 2019

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիորյանի գլխավարությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։ «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկաններին հայտնել են նաև, որ Ա. Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 06 խմբի կողմից՝ Աբովյան փողոցից, և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ լրատվամիջոցի՝ վիրավորը երևանյան գարեջրատներից մեկի սեփականատերն է: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր