00:00:00

Ճապոնիայում էներգահամակարգի խափանման պատճառով մարդիկ մնացել են ճոպանուղու վրա

17:36, 11 մայիս 2019 Աշխարհ

Ճապոնական Յամագատա պրեֆեկտուրայում լեռնադահուկային հանգստավայրում 160 մարդ ճոպանուղու վրա արգելափակված է մնացել՝ էներգահամակարգի աշխատանքում խափանման պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հանգստավայրի սեփականատիրոջը հղումով: Ճոպանուղու էլեկտրահամակարգում խափանումը հանգեցրել է էլեկտրամատակարարման դադարեցմանը, ինչի հետևանքով այն կանգ է առել: Այդ պահին խցիկներում եղել է 160 մարդ, որոնք օդում կախված են մնացել: Ըստ սեփականատիրոջ՝ բոլորին հաջողվել է փրկել, տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր