00:00:00

Վարչապետը դիմումեց վարդենիկցի գործարարներին՝ օգնել համայնքում մանկապարտեզ կառուցելու գործում

17:26, 11 մայիս 2019

Գեղարքունիքի մարզում  ընթանում է  բիզնես համաժողով, որին ներկա է նաև Վարչապետը։ Վարդենիկ գյուղի բնակիչներից մեկը գյուղի մանկապարտեզների հետ կապված հարց բարձրացրեց: «Վարդենիկ գյուղը 25 տարի մանկապարտեզ չունի: Ես գիտեմ, որ Դուք ժառանգել եք ոչ լավ իրավիճակ, մենք ուզում ենք կանգնել Ձեր կողքին»,-ասաց նա` իր խոսքն ուղղելով վարչապետին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կետ կա, որտեղ արձանագրված է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում պետք է առնվազն երեխաների 70 տոկոսին նախակրթարանով ապահովեն, և այդ ծրագրերն ընթացքի մեջ են: «Վարդենիկ գյուղի խնդիրը պարոն մարզպետը կքննարկի, և կարծում եմ, որ դա լուծելի խնդիր է: Վարդենիկ գյուղը շատ հայտնի գյուղ է նաև Ռուսաստանում գտնվող գործարարներով, որ մի քիչ էլ դուք օգնեք, հաստատ արագ այդ հարցը կլուծենք»,-ասաց նա: Բնակչի հաջորդ հարցը վերաբերում էր հողերի սեփականաշնորհմանը: Նա նախ տեղեկացրեց, որ ինքը ներդրող է, ներդրումներ ունի Ռուսաստանում, բայց ցանկանում է վերադառնալ Հայաստան և իր պես շատ գործարարներ: «Ուզում եմ հասկանալ, հողերը մենք կտրատել ենք, սեփականատերերն այստեղ չեն, ինչպ՞ես ենք անելու, ի՞նչ մեխանիզմով, որ այդ հողերը կարողանանք հետ բերել, հողերի մեծամասնությունը մշակված չեն»,-ասաց բնակիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր