00:00:00

Միջերկրական ծովում նավաբեկությունը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել

15:15, 11 մայիս 2019 Աշխարհ

Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով մահացել է շուրջ 70 աֆրիկացի անօրինական գաղթական: Ցավալի դեպքը գրանցվել է Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա: Նրանք մեկնում էին Իտալիա: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: «Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա առնվազն 70 աֆրիկացի գաղթական է մահացել, 16 հոգի փրկվել է: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում և որոշվում է ժամանակավոր բնակության վայր տալու հարցը»,- գրված է հաղորդագրության մեջ: Հավելենք, որ ընթացիկ տարվա ընթացքում Միջերկրական ծովում մահացել է ավելի քան 443 գաղթական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր