00:00:00

Թուրքիան հերքեց C-400 գնելուց հրաժարվելու մասին լուրերը

15:22, 11 մայիս 2019 Հասարակություն

Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հերքել է Bild-ի այն տեղեկատվությունը, ըստ որի Թուրքիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են վերանայել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին իրենց որոշումը: «Ձեր աղբյուրները սխալվում են: Տեղեկատվություն հարցրեք ինձանից: Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերումն ավարտված գործ է»,- Ալթունի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Առաջին խմբաքանակի մատակարարումը սպասվում է ամռանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր