00:00:00

Ավստրալիայում օդաչուն գիտակցությունը կորցրել է օդանավի ղեկին գտնվելով, իսկ օդանավը 40 րոպե այդ վիճակում թռել է

14:01, 11 մայիս 2019 Աշխարհ

Ավստրալիայի երկնքում օդաչուն 40 րոպե թռել է անգիտակից վիճակում՝ անտեսելով օդային երթեւեկության կառավարման ազդանշանները, փոխանցում է The Independent-ը: Նշվում է, որ Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոյի հետաքննության արդյունքում պարզվել է, որ օդաչուն չէր քնել նախորդ գրեթե ամբողջ գիշերը եւ նախաճաշին կերել էր ընդամենը մեկ շոկոլադի սալիկ, խմել քիչ քանակությամբ էներգետիկ ըմպելիք եւ ջուր: Միջադեպի ժամանակ նա Հարավային Ավստրալիայի Պորտ Ավգուստի օդանավակայանից թռչում էր դեպի Պարաֆիլդի օդանավակայան: Թռիչքից մոտ 40 րոպե անց, գրեթե 1,6 կմ բարձրությամբ նրա մոտ գլխացավ է սկսվել, եւ նա միացրել է ավտոպիլոտը: Զեկույցի համաձայն՝ դրանից հետո նա կորցրել է գիտակցությունը, եւ այս վիճակում թռիչքը շարունակվել է 40 րոպե: Օդային տարածքի հսկողության գերատեսչությունը նրա հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձեր է կատարել, սակայն դրանք անպատասխան են մնացել: Այնուհետեւ օդանավը գրանցել է մեկ այլ օդանավ, որն այդ պահին թռչում էր Ադելաիդայի ջրերի երկնքում եւ զեկուցել է, որ օդաչուն ուշքի է եկել: Նա վայրէջք է կատարել Պարաֆիլդի օդանավակայանում մեկ այլ օդանավի ուղեկցությամբ: Զեկույցի համաձայն՝ օդաչուն հայտնել է, որ թռիչքից մեկ օր առաջ գիշերն անքնություն է ունեցել եւ նոր էր առողջացել մրսածությունից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր