00:00:00

Փողոցում բռունցքով հարվածել են դեմքին ու հափշտակել 2,6 հազար դոլարը. մանրամասներ

19:49, 20 մարտ 2018

Մարտի 6-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «վերին շրթունքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1949 թ. ծնված Համլետ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Ազատության պողոտայի թիվ 19 հասցեի մոտ, երկու անհայտ անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին, տաբատի գրպանից բացահայտ հափշտակել 2.600 դոլար և դիմել փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Աաբկիրի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, մարտի 19-ին, ժամը 20.40-ին, Գրիբոյեդովի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարդան Մ.-ին, Մանթաշյան փողոցի թիվ 2 շենքի մոտից՝ 1982 թ. ծնված Սարգիս Մ.-ին, Մամիկոնյանց փողոցի թիվ 36 շենքի մոտից՝ 1981 թ. ծնված Էդգար Ա.-ին: Նրանք ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր