00:00:00

«Հուսամ՝ Քոչարյանն ունի բավարար առողջություն, որպեսզի նախաքննության հարցերին պատասխանի»

19:33, 20 մարտ 2018

Ազգային ժողովում քննարկման դրվեց «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված «մարտի 1-2»-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «մարտի 1»-ի զոհերի ընտանիքների փոխհատուցում տալու մասին: Փաշինյանն ասաց, որ Գևորգ Կոստանյանն ինքն է ասել, թե ինչ-որ հատուկ կարգավորումների կամ պայմանների դեպքում այս հարցը կարող է կարգավորվել, և ինքը հորդորեց Կոստանյանին դա ներկայացնել, քանի որ փոխհատուցման հարցը շատ կարևոր է: Մարուքյանը նաև խնդրեց Փաշինյանին անդրադառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակի արձագանքին իրենց պահանջին, թե Քոչարյանը պետք է հարցաքննվի այս գործով: Խոսնակը մասնավորապես ասել էր, որ Փաշինյանն ինքն է եղել արյունալի իրադարձությունների սադրիչն ու հրահրողը: «Ռոբերտ Քոչարյանի հայտարությունից երևաց, որ  վատ է զգացել, որ ընդդիմության ներկայացուցիչները Աժ դահլիճում կազմակերպել են լսումներ, հիմա որոշ ժամանակ է անցել, հույսով եմ, որ նրա զգացողությունը վերականգնվել է ու ունի բավարար առողջություն, որպեսզի նախաքննության հարցերին պատասխանի ու ցուցմունքներ տա»,-ասաց Փաշինյանը՝ հորդորել գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանին կանչել հարցաքննության: Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունն ասել էր, թե բավարար հիմքեր չկան, որպեսզի Քոչարյանին կանչեն հարցաքննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր