00:00:00

Ու՞մ է ակնկարկում Մարուքյանը

19:00, 20 մարտ 2018

«Ելք» դաշինքի երեք կուսակցությունների ճանապարհային քարտեզում փողոցային պայքար կա: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Միաժամանակ, Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայքարի» ճանապարհային քարտեզը մոդիֆիկացվել է, ինքը դրան ծանոթ չէ: «Կան տակտիկական տարբերություններ, տարբեր մոտեցումներ կան: Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա»,- նշեց Մարուքյանը՝ միաժամանակ ասելով, որ իրենք պարզապես մտահոգություն ունեն, որ հարթակում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր իրենց համար անցանկալի են: Էդմոն Մարուքյանը, սակայն չմանրամասնեց, թե որ ուժերին նկատի ունի: «Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ բռնություններ չլինեն: Եթե որևէ մեկը փորձի այդտեղ բռնություն կիրառել, բռնության քարոզ անել, կկանխվի նախաձեռնողների կողմից»,- նշեց նա: Պատգամավորն ասաց, որ կառուցել է պետք այլընտրանքային համակարգ, որը կփոխարինի գործող համակարգին: «Եթե կառաջադրվի Սերժ Սարգսյանը, ուրեմն դեմ կքվեարկենք, կվիճարկենք մեր հարցերով, քննարկումներով, կունենանք մեր թեկնածուին՝ կընտրենք մեր թեկնածուին»,- նշեց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր