00:00:00

Ռուստամյանը խմբագրում է «ղալաթ ես անում, չաթլախ» արտահայտությունը (տեսանյութ)

18:10, 20 մարտ 2018

https://www.youtube.com/watch?v=OmWMwIwcZOc&feature=youtu.be Վաղը ՀՀ ԱԺ-ն ընտրելու է ՍԴ նախագահի: Տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկություն: ՍԴ նախագահի պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն բնականաբար կողմ քվեարկի Թովմասյանի թեկնածությանը: Ընդդիմադիր Ելք խմբակցությունը՝ դեմ: Irakanum.am-ը  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի խմբակցությունը Հրայր Թովմասյանի թեկնածության վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից նրան «չաթլախ»:  էիք ասել: Ռուստամյանը նշեց, որ անձնական որեւէ  բան չունի Թովմասյանի դեմ, եւ բացի այդ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ է ունեցել: ՀՅԴ-ն կպաշտպանի Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Արմեն Ռուստամյանը 2014 թվականին  անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե ղալաթ են արել ոչ իշխանական ուժերը կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում` ասել էր.«Վիրավորում է ըստ էության ամբողջ ԱԺ-ին, ԱԺ-ի հեղինակության հետ է սա կապված և 53 քաղաքական ուժերի հետևում կանգնած ժողովրդին: Նախարարը երևի բառերը լավ չի հասկանում կամ վերջում սկսել է հասկանալ, որ մի քիչ երևի սխալ է վարվել` փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է սխալ են արել: Այսինքն, փոխանակ ասի սայթակել եմ, սխալ եմ թույլ տվեք` ներողություն, ավելի է խորացնում հարցը: Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, բառարաններով պետք է որոշենք ինչպես են, ով ինչա ասում մենք էլ էտ բառերն ունենք և ասենք եթե օրինակի համար ղալաթ ես անում չաթլախ, չնեղանա, որովհետև այդ բառերը բացատրական…»: https://www.youtube.com/watch?v=IFvfXFWmq80

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր