00:00:00

Ինչու ԱԺ նախագահը չի տեղափոխվում կառավարական ամառանոց. «Հրապարակ»

13:27, 09 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչև ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։ Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։ Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տևում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։ Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։   Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի և Վանեցյանի ընտանիքներն են ապրում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր