00:00:00

Համաշխարհային բանկը գլխավորել է Թրամփի թեկնածուն

15:17, 06 ապրիլ 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Դեւիդ Մալփասն ընտրվել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում:
«Համաշխարհային բանկի գործադիր տնօրեններն այսօր միաձայն ընտրել են Դեւիդ Մալփասին Համաշխարհային բանկի Խմբի նախագահի պաշտոնում հինգ տարի ժամեկտով՝ սկսած 2019 թվականի ապրիլի 9-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մալփասի թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հրաժարական էր տվել փետրվարի 1-ին. բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան է: Ջիմ Յոն Կիմը թողել էր պաշտոնը մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը 2022 թվականին: Նա գլխավորում էր բանկը ավելի քան վեց տարի: Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն էր վերադառնալ աշխատելու տնտեսության մասնավոր սեկտորում:
Կազմակերպության նախագահը գլխավորում է տնօրենների խորհրդի նիստերը եւ պատասխանատու է բանկի գործունեությունն ընդհանուր առմամբ ղեկավարելու համար: Ըստ ավանդույթի՝ Համաշխարհային բանկի նախագահն ԱՄՆ-ի քաղաքացի է, որը բանկի խոշոր բաժնետերերից մեկն է: Նախագահն ընտրվում է կառավարիչների խորհրդի միջոցով հինգ տարի ժամկետով եւ վերընտրվելու իրավունքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր