00:00:00

Մամեդյարովը տարակուսանք է հայտնել Դավիթ Տոնոյանի հայտարարության կապակցությամբ

03:44, 05 ապրիլ 2019 Աշխարհ

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կտեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Բրյուսելում հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև անցած շաբաթ Վիեննայում կայացած հանդիպմանը քննարկվել են մարդասիրական բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ մենք կարող ենք գտնել շփման եզրեր», – ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ տարակուսանք է հայտնել այդ հանդիպումից մի քանի ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Նյու Յորքում արած հայտարարության կապակցությամբ: Ամերիկահայ համայնքի հետ հանդիպմանը Տոնոյանը ասել էր. «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։ «Մի կողմից շատ դրական հայտարարություններ են հնչում, մյուս կողմից՝ անհեթեթություն, որ նոր դժվարություններ է ստեղծում: Սա այն հարցերից մեկն է, որի շուրջ պետք է աշխատանք տանել: Հայաստանում պետք է հասկանան, որ բռնակցման քաղաքականությունն ու տարածքների օկուպացիան անհնար է կապակցել միջազգային հարաբերությունների հետ», – ասել է Մամեդյարովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր