00:00:00

Մայք Պոմպեոն զգուշացրել է Չավուշօղլուին․ Թուրքիայի գործողությունները կարող են լինել կործանարար

16:25, 04 ապրիլ 2019 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, որ Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողությունները կարող են կործանարար հետևանքներ ունենալ։ Վաշինգտոնում գտնվող Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մայք Պոմպեոյի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի միջև S-400-ների շուրջ ծագած բանավեճն արդեն իսկ կանխանշում էր, որ երկկողմ հանդիպումը ծանր է լինելու։ Հանդիպումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը։ «Գործարքն ավարտված է, այլևս հրաժարվել չենք կարող»։ Հանդիպումից հետո Չավուշօղլուն հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Պոմպեոյի հետ կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններում առկա փորձությունների և օրակարգային թեմաների շուրջ»։ Մինչդեռ հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությունը դիվանագիտական տեսակետից խիստ ձևակերպումներ է պարունակել։ «Նախարար Պոմպեոն զգուշացրել է, որ տարածաշրջանում Թուրքիայի կողմից միակողմանի ռազմական գործողությունները կործանարար հետևանքներ կարող են ունենալ, միևնույն ժամանակ աջակցություն է հայտնել հյուսիս-արևելյան Սիրիայի վերաբերյալ բանակցություններին», - նշել է խոսնակը։ Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի գնման առթիվ, ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին։
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր