00:00:00

Թուրքիայում նորընտիր քաղաքապետն այրել է իր աթոռը

03:27, 04 ապրիլ 2019 Աշխարհ

Թուրքիայի Էլբիստան քաղաքի նորընտիր քաղաքապետ Մեհմեթ Գյուրբուզը պաշտոնավարումը սկսել է՝ վառելով իր աթոռը: Քաղաքի կենտրոնում աթոռն այրելու արարողությամբ նա ցանկացել է ցույց տալ, որ իշխանության ծարավ չէ։ Նա, դիմելով իր աջակիցներին, կոչ է արել համեստ լինել ու խոստացել է քրտնաջան աշխատել՝ դժվարությունները հաղթահարելու համար: Մեհմեթ Գյուրբուզն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական ուժն ընդհանուր առմամբ հաղթել է մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, բայց պարտվել՝ երկրի խոշոր քաղաքներում՝ ներառյալ Անկարայում և Ստամբուլում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր