Թուրքիայի Իզմիր նահանգի Քոնաք շրջանում գտնվող հրեական սինագոգներից մեկի վրա տեղի է ունեցել հարձակում։ Անհայտը անձը փորձել է մոլոտեվյան կեկտեյլ նետել սինագոգի վրա:
Կարճ ժամանակ անց ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակում գործածին, ապա կալանավորել՝ «սրբավայրերին վնաս հասցնելու» մեղադրանքով։
Թուրքական աղբյուրը չի հրապարակում կալանավորված անձի ինքնությունը։
Ցուցմունքի ընթացքում վերջինս նշել է, որ սրանով իր բողոքն է արտահայտել Իսրայելի նկատմամբ։ Տեղի ունեցած հարձակումը խոստորեն դատապարտել է Թուրքիայի հրեական համայնքը։