00:00:00

Գերմանիայում վթարի Է ենթարկվել դպրոցականների փոխադրող ավտոբուսը

18:35, 02 ապրիլ 2019 Աշխարհ

Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց Էին գնում, մխրճվել Է ծառի մեջ, տուժել Է 20 մարդ: Այդ մասին Facebook-ում հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը: Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել Է 12-ից մինչեւ 52 տարեկան 28 ուղեւոր, ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը փակել Է փողոցը երթեւեկության համար: Պատահարի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները, գործի Է դրվել երկու ուղղաթիռ: Ներկայում պարզ չԷ, թե ինչու Է վարորդը կորցրել վերահսկողությունն ավտոբուսի նկատմամբ: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր