[caption id="attachment_124657" align="alignleft" width="300"] YSK BASKANI ACIKLAMA YAPTI. DHA[/caption]
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը (ԲԸՀ-YSK) մասամբ ամփոփել է մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
YSK-ի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Ստամբուլում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն:
Գյուվենի փոխանցմամբ` բողոքարկման ժամկետը սկսվել է և կտևի մինչև ապրիլի 2-ի 15:00-ն:
YSK-ի նախագահի խոսքով` դեռևս 84 քվեատուփի քվեաթերթիկների տվյալները բողոքարկումների պատճառով դեռ չեն տեղադրվել համակարգում:
Գյուվենը հասատել է Էքրեմ Իմամօղլուի հրապարակած տվյալները և նշել, որ նա առաջ է իր մրցակից Բինալի Յըլդըրըմից:
Ըստ հրապարակված տվյալների` Իմամօղլուն իր մրցակցից առաջ է շուրջ 28 հազար ձայնով:
Հիշենցնենք, որ դեռևս մարտի 31-ի երեկոյան հրապարակված արդյունքներից իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը 0.06%-ով հաղթում էր Իմամօղլուին: Սակայն ապրիլի 1-ի վաղ առավոտվա տվյալներով` Իմամօղլուի ձայները արդեն կազմում են 48.80 %, իսկ Յըլդըրըմինը` 48.48 %: