00:00:00

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է

13:32, 01 ապրիլ 2019 Աշխարհ

Նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում 5 թեկնածու էր առաջադրված: Ազգային էքզիթ-փոլի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին է, ով ստացել է ընտրողների ձայների 30,4 տոկոսը: Ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցման տվյալներով՝ նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 17,8 տոկոս ձայնով: Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն է՝ 14,2 տոկոս ձայնով: Նրանց հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսկացության թեկնածու Յուրի Բոյկոն, որը ստացել է 9,8 տոկոս ձայն, իսկ հինգերորդը նախագահական աթոռի համար մրցապայքարում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության թեկնածու Անատոլի Գրիցենկոն է, որն ստացել է ձայների 7,1 տոկոսը: Քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ավելի քան 50 տոկոս ձայն, ապրիլի 21-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների երկրորդ փուլ են անցել Զելենսկին եւ գործող նախագահ Պորոշենկոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր