00:00:00

Էրդողանը վերահաստատել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր մտադրությունը

23:12, 30 մարտ 2019 Աշխարհ

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է բազմահազարանոց հանրահավաքներում ելույթ ունենալ։ Էրդողանը մարտի 29-ին Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում կայացած հերթական հանրահավաքի ժամանակ վերահաստատել է օրեր առաջ իր արտահայտած և քրիստոնեական աշխարհում աղմուկ բարձրացրած Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին իր մտադրությունը։ Թուրքիայի իսլամիստ նախագահը մասնավորապես ասել է. «Թանգարանի վերածված մզկիթը, Աստծո կամոք, ընտրություններից հետո նորից պետք է մզկիթ դառնա»։ Որպես իսլամական արժեքների պաշտպան հանդես եկող Էրդողանը հայտարարել է նաև, որ բոլորն ուզում են Թուրքիայից վրեժ լուծել, քանի որ ըստ նրա՝ ոմանք մտածում են, եթե Թուրքիան չլինի, ապա Երուսաղեմի, Պաղեստինի, Գոլանի բարձունքների հարցերը կարող են հեշտությամբ լուծել։
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր