00:00:00

Վրաստանը կվերանա «աշխարհի քարտեզից»․ Սաակաշվիլի

16:22, 30 մարտ 2019 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կանհետանա «աշխարհի քարտեզից», եթե երկրի կառավարությունը չփոխվի։ Այս մասին նա ասել է «Գրուզիա օնլայն»-ի հետ հարցազրույցի ժամանակ։ «Մեկ-երկու տարուց Վրաստանն առհասարակ կանհետանա աշխարհի քարտեզից»,-ասել է Սաակաշվիլին։ Նա հավելել է, որ «բոլոր տվյալներն» այդպիսի սցենար են մատնանշում՝ նշելով, որ երկրի տնտեսությունը չի աճում, իսկ արտագաղթողների թիվը հասել է միլիոնի։ Նրա խոսքով՝ եթե երկրի կառավարությունը չփոխվի, «վրացական պետություն այլևս չի լինի»։ «Մենք աշխարհում բարեփոխումներ իրականացրած թիվ մեկ երկիրն էինք, իսկ այժմ մենք աննկատ ենք։ Դա է իրականությունը»,-եզրափակել է Սաակաշվիլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր