Ամերիկացի մի խումբ սենատորներ օրինագիծ են ներկայացրել սենատին, որով առաջարկում է արգելափակել նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը ստանալու մտադրությունից։
Այն կրում է «ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ» անվանումը։ Օրինագծի համահեղինակներն են Օկլահոմա նահանգի սենատոր, հանրապետական Ջեյմս Լենֆորդը, դեմոկրատ Ջին Շահինը, Թոմ Թիլլիսը և Քրիս Վան Հոլլենը։
Օրինագծով նախատեսվում է Թուրքիային չմատակարարել F-35-ները, մինչև ԱՄՆ-ի նախագահը սենատին չվստահեցի, որ Թուրքիան չի գնելու S-400-ները Ռուսաստանից։
Սենատոր Ջին Շահինը, ով օրինագծի համահեղինակներից է, նկատել է, որ կա հավանականություն, որ, եթե S-400-ները մատակարարվեն, ապա Ռուսաստանը Թուրքիայում կարող է ծանոթանալ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեխնոլոգիաների հետ, իսկ դա ըստ նրա՝ մեծ և գլոբալ սպառնալիք է ստեղծում։