00:00:00

ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը տրվելու է ՄԽ համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Զախարովա

01:40, 29 մարտ 2019 Աշխարհ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մարտի 28-ի հանդիպման ընթացքում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։ «Այսօր կքննարկվեն բոլոր հարցերը համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այստեղ հարցը ոչ այնքան մաղթանքներն են, որքան ամբողջ իրավիճակի վերլուծությունը, որը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Դրա արդյունքների մասին կհայտնենք հավելյալ»,– ասել է Զախարովան։ Վիեննայում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հովանու ներքո Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկումների առանցքում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր