00:00:00

Բանգլադեշի մայրաքաղաքում բարձրահարկ շենք է այրվել․ մարդիկ մահացել են՝ ցատկելով պատուհաններից (տեսանյութ)

23:42, 28 մարտ 2019 Աշխարհ

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ ցած են նետվել պատուհաններից՝ փորձելով փրկվել։ dailymail-ի փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում 19 հոգի մահացել է, կա 70 վիրավոր։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է 35 մարդու տարհանել: Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ի մոտակայքում (երևանյան ժամանակով՝ 10:00-ին): 22 հարկանի շենքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին 21 մարտական հաշվարկ է մասնակցում: Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր