00:00:00

Արձանագրություն Է ստորագրվել Ղրղզստանում ՌԴ-ի ռազմակայանի համաձայնագրում փոփոխությունների մասին

20:03, 28 մարտ 2019 Աշխարհ

Ռուսաստանը եւ Ղրղզստանը փոփոխություններ են մտցրել հանրապետության տարածքում Ռուսաստանի միացյալ ռազմակայանի գտնվելու պայմանների եւ կարգավիճակի մասին 2012 թվականի համաձայնագրում: Համապատասխան փաստաթղթերի փոխանակման արարողությունը տեղի Է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սոորոնբայ Ժեենբեկովի ներկայությամբ՝ Բիշքեկում կայացած նրանց բանակցությունների արդյունքներով։ Ռուսաստանի կողմից արձանագրությունն ստորագրել Է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Արձանագրության նախագծի համաձայն, որն ավելի վաղ հրապարակվել Է իրավական տեղեկատվության պորտալում, Ռուսաստանը որոշ չափով կմեծացնի ռազմական օբյեկտների համար իր կողմից վարձակալվող հողատարածքը՝ գրեթե 60 հեկտարով, եւ դրա համեմատ կաճի ռազմակայանի վարձակալման արժեքը՝ 291,5 հազար դոլարով՝ տարեկան մինչեւ գրեթե 4,8 միլիոն դոլար: Համաձայնագրում նաեւ նշված կլինեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «անօդաչու թռչող ապարատը» եւ «անօդաչու ավիացիոն համակարգը», կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր