00:00:00

«Եվրատեսիլը» կարող է չեղարկվել

18:01, 27 մարտ 2019 Աշխարհ

Իսրայելում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացումը հնարավոր է չեղարկվի: Այդ մասին հայտնում է  The Jerusalem post-ը։ Հաղորդվում է, որ մտահոգությունները կապված են Իսրայելի և Պաղեստինի միջև սրված հակամարտության, մասնավորապես, վերջերս իրականացված հրթիռակոծման հետ։ Նյութում նշվում է, որ Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը։ «Պահպանությունը և անվտանգությունը միշտ առաջնահերթ նշանակություն ունեն ԵՀՄ-ի համար», - ասել են կազմակերպությունում։ Պարբերականն ընդգծում է, որ ԵՀՄ-ում չեն ճշտել՝ ունեն արդյոք գործողությունների պլան արտակարգ իրավիճակի դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր