00:00:00

Հունաստանի վարչապետը մեղադրել է թուրքական ավիացիային իր ուղղաթիռի թռիչքը խոչընդոտելու փորձի համար

04:01, 26 մարտ 2019 Աշխարհ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ թուրքական կործանիչները փորձել են խոչընդոտել ուղղաթիռի թռիչքը, որով նա ուղևորվել է Ագաթոնիսիոն կղզի, Անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը: Նրա խոսքերով, թուրքական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը, իսկ ուղղաթիռի օդաչուները ստիպված են եղել մանևրելու ցածր բարձրության վրա, մինչև հունական կործանիչների հայտնվելը: Թուրքական Anadolu գործակալությունը, վկայակոչելով անվտանգության ծառայությունների աղբյուրները, հաղորդել է, որ թուրքական կործանիչները Էգեյան ծովի տարածքում ոչ ոքի համար խոչընդոտներ չեն ստեղծել, այլ սովորական թռիչքներ են իրականացրել: Հունվարի 25-ին Հունաստանը նշում է Օսմանյան կայսրությունից ազատագրման անկախության օրը: 1821-1829 թվականների ազգային-ազատագրական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Աթենքում ռազմական շքերթ է կայացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր