Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում 2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքով հետաքննության հիմնական վարկածը` ուղևորների գրանցում իրականացնող դիսպետչերական խմբի և ուղեբեռները փոխադրող վարչության աշխատակիցների կողմից սահմանված տեխնիկական կանոնակարգերի խախտումն է:
«ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինը:
«Իսկապես, նոյեմբերին ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանը մահացու վիրավորվել էր «Շերեմետևո» օդանավակայանում: Մենք անմիջապես քրեական գործ հարուցեցինք` տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման հատկանիշներով: Այս գործով քննիչները պետք է ուսումնասիրեին ոչ միայն ինքնաթիռով մարմնական վնասվածք ստացած անձի մահվան փաստը, այլև այն հարցերը, թե ինչպես էր նա հայտնվել թռիչքային գոտում: