00:00:00

Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի Չեռնոգորիայում կարող են մնալ 30 օր

17:04, 25 մարտ 2019 Աշխարհ

Չեռնոգորիայի կառավարությունը Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի 30 օր իրենց երկրում մնալու հնարավորություն է տվել զբոսաշրջային սեզոնին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով CDM պորտալին։ Նշվում է, որ Չեռնոգորիայի կառավարությունը թույլատրել է ռուսաստանցի զբոսաշրջիկներին երկրի տարածքում 180 օրվա ընթացքում առանց վիզա ստանալու մնալ 90 օր։ Այս նորմը կգործի տուրսեզոնի ընթացքում՝ ապրիլի 15-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը։ Ռուսաստանցիների հետ միաժամանակ ընդունվել է որոշում Հայաստանից եւ Ղազախստանից զբոսաշրջիկների համար։ Այդ երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Չեռնոգորիայում գտնվել 30 օր՝ իսկական փաստաթղթղերի առկայության դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր