00:00:00

Մեզ գիտնականներ և դասախոսներ պետք չե՞ն…

15:22, 25 մարտ 2019 Հասարակություն

Սարգիս Մելիքսեթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նախորդ տարվա դեկտեմբերին թերթերից մեկում մի հոդված տեսա, որտեղ բոլորիս քաջ հայտնի Արամ MP3-ը հպարտանում էր, որ զորակոչվել է բանակ և գնում է հայրենիքի առաջ պարտքը կատարելու և հարցին, թե արդյոք գիտի որտեղ է ծառայելու, Արամը բացասական էր պատասխանել․․․ Բայց իմ պատմությունը Արամի մասին չէ, այլ եղբորս՝ Վահե Մելքիսեթյանի, ով մասնագիտությամբ նույնպես դեղագետ է և իտարբերություն Արամի՝ աշխատում էր իր մասնագիտությամբ՝ Դասավանդում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, զուգահեռաբար սովորում էր նույն բուհի ասպիրանտուրայում, (մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերի և այս տարի պատրաստվում էր պաշտպանել և ստանալ դ․գ․թ․ գիտական աստիճան) ինչպես նաև աշխատում էր միջազգային հայտնի դեղագիտական ընկերության հայաստանյան մասնաճյուղում և մի քանի հասարակական կազմակերպություններում։ Ինչու՞ անցյալ ժամանակով, որովհետև եղբայրս նույն ժամանակահատվածում նույնպես զորակոչվել է ՀՀԶՈՒ, զորակոչվել է՝ մասնակցելով վիճակահանությանը (Ի տարբերություն Արամի) և հայտնվել ՀՀ ԶՈՒ ամենահեռու զորամասերից մեկում, ինչը գործնականում անհնար էր դարձնում նրա գիտական աշխատանքի և դասախոսության համադրումը ծառայության հետ։ Մի քանի անգամ դիմել ենք ՊՆ-ին եղբորս այնպիսի տեղ տեղափոխել, որը նրան հնարավորություն կտար շարունակելու ուսումն ասպիրանտուրայում և դասավանդել։ Նմանատիպ խնդրանքով դիմել էր նաև ԵՊԲՀ ռեկտորը, բայց բոլոր դիմումները մերժվել են այն պատճառաբանմամբ, որ ազատ տեղ չունեն․․․ Իսկ Արամի համար ինչպե՞ս տեղ ստեղծեցիք, պարոնա՛յք․․․ Փաստորեն ես ճի՞շտ եմ հասկանում, որ մեզ գիտնական-դասախոսներ պետք չեն․․․ P.S. Արամի դեմ ոչինչ չունեմ, ավելին՝ երբեմն լսում եմ իր երգերը․․․ P.P.S. Կարծում եմ եղբորս ու մյուս դեղագետների հանդեպ ավելի արդար կլիներ Արամին ծառայությունից ազատելը, քան այսպիսի ապօրինություններով նրա ծառայությունը Երևանում ապահովելը։ Բարի ծառայություն, տղե՛րք․․․»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր