Մարտի 20-ին այդ մասին հայտնել Է Նոր Զելանդիայի Newshub նորությունների պորտալը:
Ինչպես նշել Է պորտալը, Թուրքիայի Էրեգլի քաղաքում կայացած հանրահավաքում մեկնաբանելով վերջերս Նոր Զենադիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, Էրդողանը խիստ բացասաբար Է արտահայտվել այն ավստրալացիների եւ նորզելանադացիների մասին, որոնք դատապարտում են իսլամիզմը: Նա նշել Է, որ այդ մարդիկ ավելի լավ Է չայցելեն Թուրքիա: Հակառակ դեպքում, նրա խոսքով՝ նրանց շատ տհաճ հետեւանքներ են սպասում: «Ես պատրաստվում եմ մոտ ժամանակներս մեկնելու Թուրքիա եւ մտադիր եմ անձնական հանդիպման ժամանակ քննարկել այդ հարցը նախագահ Էրդողանի հետ՝ պարզություն մտցնելու համար»,- նշել Է Նոր Զելանդիայի արտգործնախարարության ղեկավար եւ երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը: Նրա խոսքով՝ այդ արտահայտություններն «սպառնալիքի տակ են դնում» երկու երկրների հարաբերությունների «ապագան», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: