00:00:00

Մոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի

17:53, 20 մարտ 2019 Աշխարհ

Մոսկվայի Հարավային Մեդվեդկովո շրջանում հայտնաբերվել է հայ տղայի մարմին, որը տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում։ Այս մասին քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությանը տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու մարմինը՝ առանց բառնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։ Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր