00:00:00

«Գժվե՞լ ես». Պուտինն ուկրաիներեն դիմել է Կիևի իշխանություններին

19:03, 19 մարտ 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սևաստոպոլում Ղրիմի հանրային գործիչների հետ հանդիպման ժամանակ ուկրաիներեն դիմել է Կիևի իշխանություններին: Ինչպես նշում է eadaily.com կայքը, Պուտինը, մասնավորապես, իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականության առնչությամբ: «Այդպես էլ ուզում ես ուկրաիներեն հարցնել՝ «З глузду з'їхав, чи шо?»՝ «Գժվե՞լ ես»,-ասել է ՌԴ նախագահը: Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները վեճի մեջ չեն, սակայն Կրեմլը չի կարողանում փոխհամաձայնության գալ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հետ: ria.ru-ն հավելում է, որ Կիևի այժմյան իշխանությունների հետ հարաբերություններից խոսելիս Պուտինն ասել է, որ «նրանց հետ դժվար թե հնարավոր լինի շիլա եփել ու ինչ-որ դրական արդյունքի հասնել հարաբերությունների բարելավման հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր