00:00:00

Ոստիկանությունը ձերբակալել Է Ուտրեխտում հրաձգության հետ կապված երրորդ կասկածյալին

16:57, 19 մարտ 2019 Աշխարհ

Հոլանդիայի ոստիկանությունը երրորդ կասկածյալին Է ձերբակալել Ուտրեխտում տրամվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, ինչի հետեւանքով երեք մարդ Է զոհվել: Այդ մասին  մարտի 19-ին հայտնել Է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան (ՆՀԿ): «Ձերբակալվել Է երրորդ մարդը, միջադեպին նրա մեղսակցությունը անհայտ Է մնում»,-նշել Է հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր երկու մարդու ձերբակալման մասին, որոնց թվում Է հրաձիգը՝ Գյոքմեն Թանիշը: Հարձակվողը, ըստ ՆՀԿ-ի աղբյուրների տվյալների, դեռ երկու շաբաթ առաջ կալանքի տակ Էր: Նա հեծանիվ գողանալու, կողոպուտի եւ բռնաբարության հետ կապված գործերի ֆիգուրանտ Էր: Մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Թանիշին ճանաչող անձանց, նաեւ պնդում են, որ նա հոգեկան խնդիրներ ուներ եւ թմրանյութեր Էր օգտագործում: Ոստիկանության տվյալներով՝ մարտի 18-ին առաջին կեսին Ուտրեխտում իրականացված գրոհի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, եւս հինգը վերքեր են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել: Բժիշկների խոսքով՝ նրանցից երեքը ծանր վիճակում են: Առայժմ հայտնի չԷ, թե ինչ դրդապատճառներով Է ղեկավարվել Գյոքմեն Թանիշը: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ հարձակվողն ահաբեկչական նպատակներ Է ունեցել, սակայն կան նաեւ ենթադրություններ, որ գրոհն իրականացվել Է ընտանեկան պատճառներով: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կարգադրությամբ՝ մարտի 19-ին պետական բոլոր շենքերի վրա խոնարհված են դրոշները՝ ի նշան զոհվածների ու նրանց հարազատների նկատմամբ հարգանքի: Այդ կարգադրությունը վերաբերում Է նաեւ մունիցիպալիտետներին, նահանգներին եւ արտասահմանում Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչություններին: Ազգային խորհրդարանի ստորին պալատը մարտի 19-ին մտադիր Է մեկ րոպե լռությամբ հարգել ողբերգության զոհերի, ինչպես նաեւ Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակը: Նախատեսվում Է, որ արարողությանը ներկա կլինի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր