00:00:00

«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում, մարզի կարգավիճակով, ներառելու գործընթաց

18:24, 18 մարտ 2019

«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում, մարզի կարգավիճակով, ներառելու գործընթաց։ «Այս հարցում պետք է աճապարել», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Ժիրայր Սէֆիլյանը: «Բոլորս նկատում ենք աշխարհաքաղաքական զարգացումների արագացումը, և ինչպիսի վտանգ է կախված այսօր մեր երկրի վրա, մասնավորապես, Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը։ Մենք օր առաջ պետք է այդ վտանգը կանխարգելենք», - ասել է Սէֆիլյանը։ Հարցին՝ ի՞նչ վտանգի մասին է խոսքը, Սեֆիլյանը պատասխանել է․ «Հենց աբխազացման»։ «Այո, այսօր Աբխազիան ինչ կարգավիճակում է, կամ Հարավային Օսեթիան ինչ կարգավիճակում որ է, այդ նույն սպառնալիքը կախված է Արցախի գլխին», - ասել է նա՝ հավելելով, որ այդ սպառնալիքը տեսնում է՝ հետևելով վերջին զարգացումներին։ «Թե ո՞րն է պատճառը, որ մենք ունենք էս կարծիքը, առաջիկայում փակագծերը մենք կբացենք, բայց նորից եմ ասում, որ հետևելով այս օրերի աշխարհաքաղաքական զարգացումներին՝ մենք ունենք այդ եզրակացությունը», -ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր