00:00:00

Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում․ ԱԻՆ

03:19, 18 մարտ 2019

Մարտի 17-ին ժամը 22:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և  Շիրակի մարզի Թավշուտի, Վարդաղբյուրի, Մուսայելյանի և Սեպասարի տարածաշրջաններում բուք է, Սյունիքի մարզի «Մերու սար» կոչվող հատվածում  մառախուղ է: Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում,  Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր