00:00:00

Մեքենան գլորվել է ձորը

03:05, 18 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 17-ին, ժամը 20:40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 01 UO 025 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել հարակից ձորը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր՝ 1961 թ. ծնված Գ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր