00:00:00

Ինչո՞ւ Արման Սահակյանի տեղակալը գործուղվեց Մարտիրոսյանի ղեկավարած կառույց

03:09, 18 մարտ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ մարտի 17-ին վարչապետի որոշման համաձայն Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը։ Անդրեյ Սիմոնյանտ ծնվել է 1976 թ-ի օգոստոսի 2-ին, Երևանում։ Կրթություն 1993-1997թթ. –  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ «Էլեկտրամեխանիկա» մասնագիտություն,  ճարտարագիտության բակալավրի որակավորում: 2002-2005թթ. – Հայաստանի պետական կառավարման ակադեմիա՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտություն, «Պետական ծառայողի» որակավորում։ Աշխատանքային գործունեություն 12.2001-01.2005թթ. – «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ` միջազգային համագործակցության բաժնի պետ, մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը համակարգող, 04.2004-07.2005թթ. – «Սլավ Գրուպ» ՓԲԸ` առևտրային գործակալ, գործակալների թիմի ղեկավար, 08.2005-01.2006թթ. – «Ադամանդ» ՍՊԸ` մարկետինգի մենեջեր, 08.2006-02.2008թթ. – ՌԴ «Լեբեդյանսկի» ԲԲԸ՝ տարածաշրջանային ղեկավար ՀՀ-ում, 05.2009-07.2009թթ. – «Լուգերա և Մակլեր» ՍՊԸ՝ վաճառքի գծով ավագ խորհրդատու, 08.2009-10.2014թթ. – «Օրանժ Արմենիա» ՓԲԸ՝ վաճառքի տարածաշրջանային պատասխանատու, վաճառքի տարածաշրջանային ղեկավար, 05.2015-02.2016թթ. – «Սթրաթեջի Քոնսալթ» ՍՊԸ` համահիմնադիր-գլխավոր տնօրեն, 11.2016-06.2017թթ.  – «Լաս Կո» ՍՊԸ` համահիմնադիր-տնօրեն, 2017թ. հուլիսի 6-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։ Այլ տվյալներ` 1997-1998թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ։ Անձնական տվյալներ` Ամուսնացած է: Ունի երկու երեխա: Նշենք, որ Կառավարությունից այս փոփոխությունն  այդպես էլ չեն մեկնաբանել: Ինչո՞ւ հանկարծ ՀՀ   կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի տեղակալը պետք եղավ նախարար Վահան Մարտիրոսյանին: Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով փոխատեղումն ունի իր պատճառները: Խնդիրն այն է, որ առաջիկայում Պետգույքի կառավարման վարչությունն ու Անշարժ գույքի կառավարման վարչությունը միավորվելու են մեկ ընդհանուր նախարարության ներքո, եւ հիմա երկու կառույցների աշխատակիցները հնարավոր ու անհնարին եղանակներով այլ ոլորտներում աշխատանքի են տեղավորվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր