00:00:00

Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

01:47, 18 մարտ 2018

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Շնորհավորական ուղերձում Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու երկրի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև ապագայում ավելի կընդլայնվեն: Իրանի նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր