00:00:00

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել

01:49, 15 մարտ 2019 Աշխարհ

ՌԴ-ում՝ Միտիշչիում սպանվել է գործարար Գեւորգ Թումանյանը։ Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, եւ հենց նա հայտնվել է, կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող ավտոմեքենայով։ Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքերով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ՝ հայտնում է МК-ն։ Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ, ոստիկանները հանցագործության վկաների են որոնում։ Ինչպես հայտնում է «Ցարգրադը», Թումանյանը զբաղվում էր մեծածախ առեւտրով։ Նա 34-35 տարեկան էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր