00:00:00

Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է. Ալիեւ

14:08, 14 մարտ 2019

Հայաստանի ղեկավարությունը փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, ինչն անընդունելի է և հանդիսանում է բանակցային գործընթացը խոչընդոտելու փորձ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հանդես են եկել ձևաչափի փոփոխման դեմ. «Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, ոչ թե զուտ բանակցելու համար: Դրանք պետք է բերեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը: Ստատուս քվոն անընդունելի է, ինչը բազմիցս ասվել է նաև միջազգային հանրության և միջնորդների կողմից: Մենք աջակցում ենք այս դիրքորոշմանը և կարծում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի», — ցիտում է նրա խոսքերը «Ինտերֆաքսը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Ստեփանակերտի՝ բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության ու Մադրիդյան սկզբունքների վերանայման պատրատակամության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր