00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 68 դեպք

03:20, 14 մարտ 2019 Իրավական

Ըոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։
Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, սպանության սպառնալիքի ու ծեծի 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքային վնաս պատճառելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և տարածելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր