00:00:00

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Որոտնավան գյուղում հարևանի ծառերը հատելու դեպքը

02:48, 14 մարտ 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ փետրվարին և մարտի 8-ին է որոտնավանցի, 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը բենզասղոցով հատել է Որոտնավան գյուղի բնակիչներից մեկի վարձակալած այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր և իր մեքենայով տեղափոխել տան բակ: Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 11-ին ոստիկանություն զանգահարած Որոտնավան գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ փետրվարի 25-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում հատել են գյուղում վարձակալած իր այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կատարվածը բացահայտվեց: Պարզվեց, որ փետրվարին և մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է որոտնավանցի 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը և իր մեքենայով տեղափոխել տան բակ: Մովսեսյանը խոստովանել է կատարածը: Վնասի չափը ճշտվում է: Ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր