00:00:00

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է «Թումո Երևան»-ի նախագծերին

20:42, 13 մարտ 2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլինմարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:
Վրաստանի նախագահը`երկրի պետական պատվիրակության և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով: «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը Վրաստանի նախագահին ներկայացրել է ընթացիկ նախագծերը` «Թումո» ստուդիաները, «Թումո-ԵՄ» կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը: Սալոմե Զուրաբիշվիլին նաև ծանոթացել է դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց «Թումո»-ի «Թմբաթա»-ի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և «Թումո»-ի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր