00:00:00

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ. Մասիս Մայիլյան

20:10, 13 մարտ 2019

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Պատասխանելով տարածքային զիջումների հնարավորության մասին հարցին` նախարարն ասաց. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Հետեւաբար, փորձել այն միակողմանի զիջումների միջոցով կարգավորել անընդունելի է եւ խեղաթյուրում է հակամարտության էությունը»: «Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել», - նկատեց Մայիլյանը` նշելով, որ նշված համայնքն իրենց երկրում գրանցված է որպես հասարակական կազմակերպություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր