ՀՀարդարադատության նախարար ԱրտակԶեյնալյանը մարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: նախարար Զեյնալյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր պարտավորություններ ունի ժողովրդի առջև, որոնք բխում են Սահմանադրությունից և որոնք ջանադրաբար իրականացվելու են: «Հեղափոխությունից հետո Կառավարությունըլի է վճռականությամբ պայքարելուկոռուպցիայի դեմ, բարձրացնելուդատարանների անկախությունը, պայքարելուընտանիքում բռնության դեմ: Այդ բոլորուղղությունները մեզ համարառաջնահերթություններ են, և այդ ոլորտներումբարեփոխումներն իրականացնելու ենքքաղաքացիական հասարակության ակտիվներգրավվածությամբ»,- վստահեցրել է Արտակ Զեյնալյանը՝ այդ համատեքստում կարևորելով Դատական և իրավական բարեփոխումների 2019-2024 թվականների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակումն ու դրա հաջող իրականացումը: Նախարարը եվրոպացի գործընկերների հետ զրույցում անդրադարձել է նաև Կառավարության ծրագրի մեկ այլ գերակա ուղղությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդգծել, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին, դատական համակարգի բարեփոխումներին և այլ հարցերին: