00:00:00

Ջանֆիդայում 12–ամյա տղան հանկարծամահ է եղել

23:23, 13 մարտ 2019 Իրավական

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում այսօր՝ մարտի 13-ին, առեղծվածային պայմաններում 12 տարեկան տղա է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանը նշեց, որ տղան առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ «Մոտ 10 օր առաջ էր կցագրման համար ստուգվել, միայն տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։ Կոպերը իջած էին, մի աչքի տեսողությունը նվազում էր»,–նշեց բժշկուհին։ Նրա խոսքով՝ տղան հանկարծամահ է եղել։ Հարցին՝ ինչի՞ց կարող էր նա հանկարծամահ լինել, բժշկուհին դժվարացավ պատասխանել, միայն նշեց. «Թույլ երեխա էլ չի եղել։ Սրտից չի բողոքել։ Առողջական խնդիրներ չի ունեցել»։ Նշենք, որ դպրոցից տուն վերադառնալիս տղայի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է։ Մահվան պատճառն անհայտ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր