00:00:00

ԵԽԽՎ համազեկուցողները կարևորում են անկախ արդարադատության կայացման հարցում Հայաստանի համալիր մոտեցումները

18:58, 13 մարտ 2019

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը մարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական իշխանության համակարգում համալիր բարեփո­խումների հայեցակարգային մոտեցումները, Խորհրդի կողմից նախանշված արդյունավետ արդա­րադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները: Համազեկուցողները կարևորել են Հայաստանում անկախ, անա­չառ, մատչելի ու արդյունավետ արդարադատության կայացման ուղղությամբ ձեռնարկվող համալիր մոտեցումները: Նույն օրը Խորհրդի նախագահն ընդունել է դատաիրավական բարեփոխումների գծով Եվրախորհրդի փորձագետներին: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել են արդարադատության մշտադիտարկման համակարգի և էլեկտրոնային արդարադատության ներդրման, դատավորների ու դատարանների աշխատակազմերի վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր