00:00:00

Մասիսի բնակիչը խմիչքի ազդեցության տակ բռնության է ենթարկել մորը և տատիկին

20:19, 13 մարտ 2019 Իրավական

Մասիսի բնակիչը հանրակացարանում պարբերաբար բռնություն է գործադրել մոր ու տարեց տատու նկատմամբ, քաշքշել, ծեծել։ Նախնական քննության տվյալներով՝ որդին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մասիս քաղաքի հանրակացարանում գտնվող բնակարանում, 2018 թ. դեկտեմբերի 8-ին վիճաբանելով մոր և տատիկի հետ, հերթական անգամ բռնություն գործադրել նրանց նկատմամբ ։ Բռնարար որդու նկատմամբ ոստիկանությունը կիրառել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջամտություն եւ պարտադրել որդուն անհապաղ հեռանալ նրանց բնակության վայրից՝ 20 օր ժամանակով։ Սակայն կիրառված ներգործության միջոցը չի փրկել տարեց կանանց. Տղան շարունակել է վերառնալ ու բռնանալ նրանց վրա «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր