00:00:00

Օպերացիա թմրամոլների դեմ. բերման ենթարկվածներից 2-ը նոր են ազատվել համաներումով. խմբի մեջ է նաեւ ՊՈԱԿ-ի փոխտնօրենը

19:14, 13 մարտ 2019 Իրավական

Մարտի 12-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միոցառումների շնորհիվ Արթիկ քաղաքի Շահումյան փողոցից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք են 29-ամյա Ժիրիկ Ս.-ն, ով եղել է Toyota Prado մակնիշի 77 MՍ 779 համարանիշի ավտոմեքենայով, 28-ամյա Խաչատուր Խ.-ն, ով եղել է Ford Escape մակնիշի 68 SG 068 համարանիշի ավտոմեքենայով, 37-ամյա Անատոլի Տ.-ն, 26-ամյա Սարգիս Տ.-ն եւ 46-ամյա Գեւորգ Ի.-ն։ Անձնական խուզարկությամբ Անատոլի Տ.-ի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր՝ «Պրեգաբալին» գրառմամբ տուփով, իսկ նա հայտնել է, որ դեղահաբերը հանդիսանում են «Մեթադոն» տեսակի դեղահաբեր եւ այն 2018 թվականի հոկտեմբերին իրեն է տվել «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, «Քյալո» մականվամբ Անդրանիկ Շ.-ն։ Գեւորգ Ի.-ի մոտ էլ հայտնաբերվել է 1 հատ օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ Toyota-ի մեջ հայտնաբերվել են 1 հատ օգագործված ներարկիչ, 30 հատ «Լ-484» գրառմամբ դեղահաբ եւ 6 հատ «Եֆֆեռալգանմեդ» գրառմամբ դեղահաբեր, ինչի վերաբերյալ էլ Toyota-ի վարորդը հայտնել է, որ այդ ամենը ցավազրկող դեղեր են։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նրանք բաց են թողնվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Անատոլի Տ.-ն «Արթիկ» ՔԿՀ-ից ազատվել է մարտի 12-ին, Գեւորգ Ի.-ն 2018 թվականի նոյեմբերի 6-ին ազատվել է համաներումով, «Քյալո» մականվամբ Ա Շահինյանը մահացել է 2018 թվականին, իսկ Խաչատուր Խ.-ն ոստիկանությունում հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարության պետական ոչ առեւտրային կազմակերպություններից մեկում՝ որպես տնօրենի տեղակալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր